ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հռոմում անցկացվող Եվրոպայի ըմբշամարտի U20 առաջնությունում 79 կգ քաշային կարգում հայ ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Սաբա Ամիրասլանովին և դարձավ ՀՀ–ն ներկայացնող երրորդ ըմբիշը, որը դուրս եկավ եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակիչում Մուշեղն ուժերը կչափի վրացի Օթար Ադեիշվիլիի հետ:
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Հայկ Պապիկյանը (70 կգ) և Հարություն Հովհաննիսյանը (57 կգ):
Հռոմում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 3-ին: