Ծովինար Վարդանյանը հայտնեց, թե ինչ նպատակով են պաշտոնանկ անում Վահե Հակոբյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Վահե Հակոբյանի պաշտոնանկության հարցից բացի, արտահերթ նիստում քննարկվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ԱԺ 8-րդ գումարման 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին, խորհրդի 25 նիստերից բացակայել է 20-ից։
Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում Վահե Հակոբյանի` Տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը հայտնեց նախագծի հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Ոչ թե պատգամավորներին պաշտոնից են զրկում, այլ ընդդիմությանը` ձայնից. շտապ ակցիա` ԱԺ-ի մոտ
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի` որպես Տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրել հանձնաժողովի նախագահի, ով կմասնակցի ԱԺ խորհրդի նիստերին, որտեղ ԱԺ կանոնակարգով ընդգրկված են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի` ապահովելով հանձնաժողովի բնականոն գործունեությունը»,- ասաց Վարդանյանը։
Որոշումն ընդունվելու է ԱԺ պատգամավորների գաղտնի քվեարկությամբ։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը գումարվել է «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ։ Վահե Հակոբյանի պաշտոնանկության հարցից բացի, արտահերթ նիստում քննարկվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու հարցը։
Նշենք, որ ընդդիմությունը նիստին չի մասնակցում։ Իսկ ՔՊ 71 պատգամավորնրից նիստին գրանցվել են 59-ը