Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի եղբայրը

Նորածին
Համայնքի աշխատակազմը մաղթանքներ է հղել փոքրիկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը։ Տեղեկությունը հրապարակվել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջում։

«Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծնվել է Արման Ազատյանի եղբայրը՝ Արմանը»,– ասված է հաղորդագրությունում։

Համայնքի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Ազատյանների ընտանիքին, իսկ փոքրիկին առողջություն և խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն է մաղթում։
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը. լուսանկար