Սյունիքի մարզում տեսուչներն ազատել են արգելափակված արջի քոթոթին

Տեսուչներն ազատել են արգելափակված արջի քոթոթին
Տեսուչները մեկնել են դեպքի վայր, քոթոթին հանել արգելափակումից և բաց թողել վայրի բնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Գեղի բնակավայրի տարածքում այգու մետաղական ցանկապատի մեջ պատահականորեն արգելափակման մեջ է հայտնվել գորշ արջի քոթոթ։ Տեղեկությունը հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգ էր ստացվել հունիսի 30-ին։
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, քոթոթին հանել արգելափակումից և բաց թողել վայրի բնություն։
Տեսուչներն ազատել են արգելափակված արջի քոթոթին