ՔՊ-ն պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին

Ընդդիմադիր երկու խմբակցությունները ո՛չ նիստին, ո՛չ քվեարկությանը չեն մասնակցել։ Փոխարենը ԱԺ շենքի մոտ ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Աժ-ում գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկ արվեց ԱԺ նախագահի, Վահե Հակոբյանը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Քվեարկության արդյունքները հրապարակեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66-ը, քվեատուփում առկա է եղել 66 քվեաթերթիկ»,- ասաց նա։

Քվեարկությանը մասնակցած բոլոր 66 պատգամավորները կողմ են քվեարկել պաշտոնանկության նախագծերին։
Հիշեցնենք` Ազգային ժողովն այսօր առավոտյան արտահերթ նիստ գումարեց, որի օրակարգում երկու հարց էր` ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու մասին» և ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի` որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին»։
Արտահերթ նիստը նախաձեռնել ու օրակարգի հարցերը հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Ծովինար Վարդանյանը հայտնեց, թե ինչ նպատակով են պաշտոնանկ անում Վահե Հակոբյանին
Արտահերթ նիստին ՔՊ-ի 71 պատգամավորնրից գրանցվել էր 59-ը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ո՛չ նիստին, ո՛չ քվեարկությանը չեն մասնակցել։
Փոխարենը ԱԺ շենքի մոտ ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել։