ՊՊԾ–ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Փաշինյանը պարգևատրել է մի խումբ աշխատակիցների

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին
Պետական պահպանության ծառայությունն առաջիկայում գործելու է որպես վարչապետին ենթակա մարմին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորել է ՊՊԾ ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Մենք վերապրել ենք և վերապրում ենք բավականին բարդ ժամանակահատված, և այս ընթացքում Պետական պահպանության ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել, իր գործառույթն իրականացրել է: Սա արժանի է գնահատանքի»,- ասել է վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Պետական պահպանության ծառայությունը մտնում է ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ: Վարչապետը հիշեցրել է՝ կառավարության ծրագրի համաձայն և ընդունված քաղաքական որոշմամբ` Պետական պահպանության ծառայությունն առաջիկայում՝ օրենսդրական փոփոխություններից հետո, գործելու է որպես վարչապետին ենթակա մարմին: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՊՊԾ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

«Խոսքն անձնակազմի աշխատանքի որակի բարձրացման և տեխնիկական հագեցվածության մասին է: Մենք այս ուղղությամբ, իհարկե, պետք է հետևողական լինենք և լուծենք մեր առջև դրված խնդիրները»,–ասել է նա`շնորհակալություն հայտնելով բոլորին։ Նա ընդգծել է, որ հայրենիքը շատ բարդ ժամանակների միջով է անցնում, և այդ բարդ ժամանակների անցումը պիտի իրականացվի պատշաճ մակարդակով, որպեսզի այդ ամենի արդյունքում ունենանք անվտանգ, զարգացող, զարգացած երկիր, որտեղ ամեն օրվա հետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա վստահ և ապագային կնայի առավել վստահ հայացքով ու զգացողությամբ:
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, վարչապետի հուշամեդալով և խրախուսվել վարչապետի շնորհակալագրով:
ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին և ծառայության մի խումբ ներկայացուցիչների պարգևներ է հանձնել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: