Նիկոլ Փաշինյանը Վահան Քերոբյանին ու ևս 2 պաշտոնյայի Ռուսաստան է գործուղում

Վահան Քերոբյան
Գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը վարչապետին կներկայացնեն նախարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նրա տեղակալ Նարեկ Տերյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գիտատեխնիկական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սարգսյանը հուլիսի 3-5-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն։ Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Պաշտոնյաները Եկատերինբուրգում կմասնակցեն «Ինոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
Գործուղումից վերադառնալուց հետո էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
«Ինոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որը 2010 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում է Եկատերինբուրգում, համարվում է Ռուսաստանի հիմնական արդյունաբերական, առևտրային և արտահանման հարթակը։
Ցուցահանդեսի այցելուների մոտ 80%-ը պրոֆեսիոնալ գնորդներ են աշխարհի տարբեր երկրներից, արդյունաբերական ձեռնարկությունների մասնագետներ, որոնք որոշում են, թե ինչ արտադրանք ու տեխնոլոգիաներ ներդնեն արտադրության մեջ։