Միխայիլ Գորբաչովի առողջական վիճակը չի վատացել. հիմնադրամը հերքում է

Միխայիլ Գորբաչով
Telegram–յան ալիքներում լուրեր են պտտվում, որ ԽՍՀՄ նախկին նախագահի վիճակը գնալով վատանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին հայտնել են Գորբաչովի հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Telegram–յան ալիքները գրել են, որ Գորբաչովն իբր առողջական լուրջ խնդիրներ ունի, նրա վիճակը գնալով վատանում է։
«Մենք երբեք չենք մեկնաբանում Միխայիլ Սերգեևիչի առողջական հարցերը, բայց այս դեպքում կարող եմ միայն ասել, որ այն, ինչ հայտնում են այդ ալիքներում, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է հիմնադրամի ներկայացուցիչ Վլադիմիր Պոլյակովը։
Նշենք, որ ԽՍՀՄ նախկին նախագահն այս տարի դարձավ 91 տարեկան։
2021 թվականի հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի պատճառով նա հիվանդանոց էր տեղափոխվել։
Երկաթե վարագույր. ինչո՞ւ էր լավ «Սովետի» ժամանակ