Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանում և մարզերից 3-ում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7 շենքեր, Արամի փ. 2, 4 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզում՝

10:30-14:00 Պտղունք գյուղ (մասնակի) և Մուսալեռ գյուղ,

Արարատի մարզում՝

10:30-16:00 Մխչյան գյուղ (մասնակի),

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ (մասնակի), Գեղաշեն և Կոտայք գյուղեր (մասնակի),
12:00-14:00 Արզնի խճուղու բնակելի թաղամաս:
ՀԷՑ-ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ԱԷԿ-ում ֆինանսական խնդիրներ են առաջացել. փորձում են կանխել էլեկտրաէներգիայի նոր թանկացումը