Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները խոսել են ՌԴ–ից և Չինաստանից եկող «սպառնալիքների» մասին

Լիզ Թրասը. Արխիվային լուսանկար
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները քննարկել են նաև եվրոպական անվտանգության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Լիզ Թրասը և Քեթրին Կոլոնան քննարկել են Ռուսաստանից և Չինաստանից եկող «սպառնալիքները», Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների շուրջ, հայտնում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։
Նախարարները քննարկել են Ուկրաինային ուղարկվող օգնությունն ավելացնելու կարևորությունը՝ Ռուսաստանի առաջխաղացումը կասեցնելու համար:
Նշվում է, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կողմերը քննարկել են նաև եվրոպական անվտանգության հարցերը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում կայացած գագաթնաժողովում հաստատել են դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը մինչև 2030 թվականը, որում Ռուսաստանը ճանաչվում է որպես անվտանգության «մեծ և անմիջական սպառնալիք»: