ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները ծրագրում են քաղաքում ռուսալեզու գրականության, ներկայացումների, համերգների և այլ «ռուսալեզու մշակութային արտադրանքի» հրապարակային օգտագործման լիակատար արգելք սահմանել: Այս մասին այսօր հայտարարել է քաղխորհրդի մամուլի ծառայությունը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ որոշման նախագիծը մշակվել է Ուկրաինայի տեղեկատվական տարածքը ռուսական ազդեցությունից պաշտպանելու նպատակով, որը «փորձում է ոչնչացնել ուկրաինական ինքնությունը, ազգային մշակույթը, ավանդույթները, սովորույթներն ու պատմությունը»:
Արգելքը տարածվում է գրքերի, գեղարվեստական ալբոմների, երաժշտության և տեսանյութերի, ներկայացումների, համերգների, մշակութային-կրթական ծառայությունների և նույնիսկ էլեկտրոնային կրիչներով փաստաթղթերի վրա: