Կիևը Օդեսայում սադրանք է նախապատրաստում ՌԴ-ին խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրելու համար

Միխայիլ Միզինցև
Կիևի իշխանությունը սադրանքները կազմակերպում է արևմտյան համակարգողների աջակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հունիսի – Sputnik. Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում Օդեսայում, որպեսզի Ռուսաստանին մեղադրի քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման և խաղաղ բնակիչների մահվան մեջ: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Ըստ հավաստի տեղեկությունների՝ Օդեսայում Կիևի վարչակարգի կողմից իրականացվում է հերթական խորամանկ սադրանքի նախապատրաստումը, որի նպատակը ՌԴ զինված ուժերին խաղաղ բնակիչների (այդ թվում ՝ անչափահասների) սպանության և միջազգային համաձայնագրերով արգելված կասետային զինամթերքի օգտագործմամբ քաղաքացիական ենթակառուցվածքի նպատակային ոչնչացման մեջ մեղադրելն է»,-ասել է Միզինցևը ճեպազրույցի ժամանակ:
Գրավոր փաստաթուղթ չի եղել. Պեսկովը` Ուկրաինայի ուղերձի մասին
Նա հավելել է, որ 2022թ.-ի հունիսի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սադրանքի իրականացման համար Օդեսա են տեղափոխվել արտասահմանյան ԶԼՄ-ների շուրջ 20 ներկայացուցիչներ, ինչպես նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) միջազգային կազմակերպության աշխատակիցներ:
Միզինցևի խոսքով՝ Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի մտահղացմամբ նախատեսվում է բեմադրել սոցիալական օբյեկտներից մեկի խոցում, որտեղ նախապես պատրաստվել է «մասսայական տեսարան»` շուրջ 30 հակառուսական ակտիվիստներ հանդես են գալու զոհվածների և տուժածների դերում:
«Նկարահանումներից հետո բեմադրության տեսարանների բոլոր մասնակիցների համար նախատեսված է 500 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև, ընդ որում՝ նախապես արդեն 100 ԱՄՆ դոլար է վճարվել յուրաքանչյուրին», - ասել է գեներալը:
Միզինցևը նշել է, որ ՌԴ-ն նախօրոք զգուշացնում է միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին, որ «ռուսների ոճրագործությունների» մասին այս և նմանատիպ այլ ֆեյքերը, որոնք Կիևի իշխանությունները կազմակերպում են արևմտյան համակարգողների աջակցությամբ, առաջիկայում նախատեսվում է լայնորեն տարածել ԶԼՄ-ներում: ՌԴ ՊՆ-ն ևս մեկ անգամ շեշտում է, որ ռազմական հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին և բացառապես մարդասիրաբար են վերաբերվում խաղաղ բնակչությանը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 128-րդ օրը։