Ինչո՞ւ է հանվել ԱԺ շենքի ճակատային մասում տեղադրված զինանշանը

ԱԺ-ից հավաստիացնում են, որ ԱԺ շենքի եռանկյունաձև ճակատային մասում տեղադրված ՀՀ պետական զինանշանը գրեթե 20 տարի չէր հանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե ինչու է հանվել խորհրդարանի ճակատային մասում տեղադրված ՀՀ պետական զինանշանը։

«Զինանշանի արտաքին տեսքի թարմացման և վերանորոգման նպատակով շենքի ճակատային հատվածում տեղադրված զինանշանը մի քանի օրով հանվել է»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԱԺ-ի` գրեթե 20 տարի այդ զինանշանը չէր հանվել։
ՀՀ-ի վիճակը պատկերված է զինանշանի վրա․ մասնագետը հորդորում է հերալդիկայի խորհուրդ ստեղծել