Հրաձգություն Նյու Ջերսիում. 9 մարդ է տուժել

Ոստիկանական մեքենան հսկում է Քլինթոնի անկյունում գտնվող գինու պանդոկի մուտքը, որտեղ 9 մարդ գնդակահարվել է (30.06.2022): Նյուարկ, Նյու Ջերսի
Միջադեպը տեղի է ունեցել Քլինթոն Փլեյս թաղամասում։ Դեպքի մանրամասները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. 9 մարդ, որոնցից մեկը երեխա, տուժել են Նյու Ջերսիում (ԱՄՆ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է Fox News–ը` հղում անելով նահանգի ոստիկանությանը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30–ի ժամը 18:20–ի սահմաններում Քլինթոն Փլեյս թաղամասում։
Հրաձգություն Օսլոյի գիշերային ակումբներից մեկում. զոհեր ու վիրավորներ կան
Բոլոր տուժածներին բուժհաստատություններ են տեղափոխել։ Բժիշկների գնահատմամբ` վիրավորների վիճակը կայուն է։
Դեպքի մանրամասները պարզվում են։