ՀՀ տնտեսության զարգացման քայլերն են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամվել Կարապետյանին
Քննարկվել են նաև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Տեղեկացվում է, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին։ Քննարկվել են նաև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։

Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը: