ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է իր աշխատակազմի իրավաբանական վարչության պետին

Դատավորների ընտրությունն իրականացնում է Ազգային ժողովը` գաղտնի քվեարկությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։
Հովակիմյանը նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ նույն պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։
Ինչպես կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, մայիսի 31-ին ՍԴ նախագահից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի` ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. դեկտեմբերի 10-ին։
Վճռաբեկը համալրվեց ևս 2 նոր դատավորով. երրորդ թեկնածուի համար ԱԺ-ն պետք է կրկին քվեարկի
ՀՀ Սահմանադրության համաձայն, ՍԴ դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին հերթականությամբ առաջադրելու իրավունք ունեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:
Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի, երեքը` կառավարության, երեքը` նախագահի առաջարկությամբ:
Դատավորների ընտրությունն իրականացնում է Ազգային ժողովը` գաղտնի քվեարկությամբ։