Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Ինտերի» ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում». Արխիվային լուսանկար
«Ռոմայի» հայ կիսապաշտպանի տրանսֆերը պաշտոնապես գրանցված է Ա Սերիայի կայքում։ Միլանյան ակումբը դեռ պաշտոնապես չի հայտարարել տրանսֆերների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դարձել է Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է A Սերիայի պաշտոնական կայքը։
33-ամյա հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «սև-կապույտ» ակումբին: Հունիսի 22-ին Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել Միլանի ակումբում:
Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման ՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը նվաճել է Կոնֆերեցիաների լիգայի գավաթը։ «Ռոմայի» կազմում ընդհանուր առմամբ Մխիթարյանը մասնակցել է 117 հանդիպման, դարձել 29 գոլի հեղինակ։