ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը (57 կգ) Հռոմում անցկացվող Եվրոպայի ըմբշամարտի U20 առաջնությունում դուրս եկավ եզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 10։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ վրացի Լուկա Գվինջիալիայի նկատմամբ։ Եզրափակիչում նա ուժերը կչափի Սիմոնե Պիրոդու (Իտալիա) –Ահմեդ Կարավուս զույգի հաղթողի հետ։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Մուշեղ Մկրտչյանը (79 կգ) ու Հայկ Պապիկյանը (70 կգ)։
Եվրոպայի ազատ ոճի U20 ըմբշամարտի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 1-ին ու կավարտվի հուլիսի 3-ին։