Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Մայրամուտ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևանում այսօր տեղումներ չեն գրանցվի։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 34-36, գիշերը` 19-21 աստիճան տաքության սահմանում։
Աղբ չթափելու մշակույթը մեզ մոտ դեռ կաղում է. ի՞նչ անել մաքուր Երևան ունենալու համար