Գրավոր փաստաթուղթ չի եղել. Պեսկովը` Ուկրաինայի ուղերձի մասին

Պեսկովն անդրադարձել է Զելենսկու` Պուտինին փոխանցած ուղերձին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի՝ Ուկրաինա կատարած այցից հետո փոխանցած ուղերձի մասին, հայտարարել է, որ խոսքը գրավոր փաստաթղթի մասին չէ:
«Կարող եմ ասել հետևյալը` խոսքը որևէ գրավոր ուղերձի մասին չէ։ Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս թեմայով»,–ասել է Պեսկովը։
Ինդոնեզիայի նախագահը նախօրեին Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Պուտինին է փոխանցել Վլադիմիր Զելենսկու ուղերձը:
Զելենսկու գրասենյակից վստահեցրել են, որ տարածքները կվերադարձնեն ռազմական ճանապարհով