Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում Հունաստանի հետ պատերազմ սկսել

Թուրքիայի նախագահի խոսքով` Անկարան դեռևս չի քննարկում Աթենքի հետ հաշտեցման հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Թուրքիան չի ծրագրում Հունաստանի հետ պատերազմել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք նման խնդիր չունենք, որ Հունաստանի հետ պատերազմ սկսենք։ Այդ պետությունը, սակայն, իր խոսքի տերը չի լինում։ Նրանք 147 անգամ խախտել են օդային տարածքը, ինչպե՞ս կարող ենք հարևանություն անել, ի՞նչ պետք է անենք։ Մեր ռազմաօդային ուժերը պատասխանում են։ Ի՞նչ կասեն իմ քաղաքացիները, եթե ՌՕՈւ-ն չաշխատի, չե՞ն հարցնի, թե ուր է մեր ՌՕՈւ-ն»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով` որոշ երկրների ղեկավարներ փորձում են Թուրքիային և Հունաստանին հաշտեցնել, սակայն իրենք դեռ չեն դիտարկում այդ հարցը։
Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային մեղադրել է Էգեյան ծովում սադրանքներ հրահրելու մեջ
Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները տարածքային վեճերի պատճառով վերջին տարիներին լրջորեն սրվել են։ Երկու պետությունները չեն կարողանում համաձայնեցնել ծովային գոտիները։