ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդավար Հանրապետությունում մեղադրանք է առաջադրվել ևս երկու բրիտանացի վարձկանի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ նրանք մեղադրվում են նույն հոդվածներով, ինչ նախկինում դատապարտվածները։
«Բրիտանացի վարձկաններ Դիլան Հիլլիի և Էնդրյու Հիլի դեմ հետաքննություն է ընթանում: Նրանք մեղադրվում են նույն հոդվածներով, ինչ նախկինում դատապարտված երեք վարձկանները: Կատարվում է հետաքննություն, նրանց մեղադրանք է առաջադրվել»,- հայտնել է Դոնեցկի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրին։
Դոնեցկում հունիսի 9-ին գնդակահարության են դատապարտել Մարիուպոլում գերեվարված երեք օտարերկրացի վարձկաններին` Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Շոն Փիններին և Էյդեն Ասլին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմին։ Երեքն էլ իրենց մեղավոր են ճանաչել ԴԺՀ-ում իշխանությունը զավթելուն ուղղված՝ Ուկրաինայի զինված ագրեսիայի մեջ: