Անգելա Մերկելը կնախագահի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Մարդասիրության մրցանակի ժյուրին

Անգելա Մերկել
1 միլիոն եվրո պարգևավճար նախատեսող մրցանակը հիմնադրամը կյանքի է կոչվել 2020 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր 67-ամյա Անգելա Մերկելը համաձայնել է ստանձնել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի «Մարդասիրության համար» մրցանակի ժյուրիի նախագահությունը: Տեղեկությունը հրապարակվել է հիմնադրամի կայքում։
Հայազգի նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի անունով 1956-ին Պորտուգալիայում հիմնված հաստատության նպատակը մարդկանց կյանքի որակը արվեստի, բարեգործության, գիտության և կրթության միջոցով բարելավելն է:
1 միլիոն եվրո պարգևավճար նախատեսող մրցանակը հիմնադրամը կյանքի է կոչվել 2020 թվականին՝ առաջինը պարգևատրելով կլիմայի պահպանության պատանի ակտիվիստ շվեդուհի Գրետա Թունբերգին:
2021-ին մրցանակակիր է դարձել «Organisation Global Covenant of Mayors» միությունը, որը 6 մայրցամաքների 142 երկրների 11 500 քաղաքների տեղական կառավարողներին միավորում է կլիմայական փոփոխությունների և էներգետիկ անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու ծրագրերում: 2022 թվականի մրցանակակրի անունը հայտնի կդառնա հուլիսին:
Նավթային մագնատ Գյուլբենկյանը լցանավ չէր տեսել. ո՞ւմ էր «Պարոն 5%»–ը «դիագնոզ» տվել