ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր 6,9 մլրդ դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը:
Ինչպես ասված է ռազմական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, Ուկրաինային ուղղված ամերիկյան օգնության ծավալը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք կազմել է շուրջ 7,6 մլրդ դոլար։
Իսկ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 8,8 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ որպես օգնություն անվտանգության ոլորտում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 128-րդ օրը։