ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik․ Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ճանապարհին՝ «Ալգա Պլյուս» ռեստորանի մոտ, 2 օր կայանված սպիտակ Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դի, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ավտոմեքենայի դուռը բացելու համար ոստիկանները դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օգնությանը։ Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու այնտեղից դուրս են բերել տղամարդու դի:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր: