ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարությունն առաջադրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Այս մասին կառավարության նիստում այսօր հայտարրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով որոշման նախագիծը։
«Ս.թ. մայիսի 31-ին ՍԴ նախագահից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի` ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանւմ է ս.թ. դեկտեմբերի 10-ին»,- ասաց Մինասյանը։
Նա նաև հիշեցեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` ՍԴ դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին հերթականությամբ առաջադրելու իրավունք ունեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:
Այս պահին հերթը կառավարությանն է։
Սեդա Սաֆարյանը ներկա էր կառավարության նիստին։ Նա կառավարությանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։
«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնում առաջադրելու համար»,– ասաց Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորների առաջադրված թեկնածուներին ընտրում է Ազգային ժողովը` գաղտնի քվեարկությամբ։