Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել. անմիջական ցուցում է տվել Վլադիմիր Պուտինը

Գերիներ
Ազատ արձակվածների մեծ մասը վիրավոր է։ Նրանց արդեն անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «144-ը 144-ի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

«Երեկ՝ հունիսի 29-ին, տեղի է ունեցել զինծառայողների փոխանակում, որը կազմակերպվել և անցկացվել է Ռուսաստանի Դաշնության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի անմիջական ցուցումով, քանի որ մեր զինծառայողների, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների մարտիկների կյանքը, առողջությունը և ազատ արձակումը ամենագլխավոր խնդիրն է»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով` գրեթե բոլոր ազատվածները վիրավորներ են կամ ծանր վիրավորներ։ Նրանց արդեն անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
«Հիշեցնեմ, որ Ուկրաինայի գերեվարված կամ գերի հանձնված զինծառայողների ընդհանուր թիվը ավելի քան վեց հազար է»,- նշել է Կոնաշենկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 127-րդ օրը։
Ուկրաինան սադրանք է նախապատրաստում ՌԴ ԶՈւ-ին քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրելու համար