ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. G20-ի գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության հարցն ուսումնասիրվում է։ Լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ Ռուսաստանը` որպես «քսանյակի» անդամ երկիր, հրավեր ունի, և այդ հարցն ուսումնասիրվում է։ Որոշումը կընդունվի պատշաճ ժամանակում»,–ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներից ոմանք փորձում էին ճնշում գործադրել Ինդոնեզիայի վրա, որն այս տարի նախագահում է G20-ում։ Նրանք ուզում էին թույլ չտալ, որ ՌԴ–ն մասնակցի ինդոնեզական Բալի կղզում նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովին. պատճառն Ուկրաինայում ընթացող գործողություններն են։ Սակայն Ինդոնեզիայի իշխանություններն ի պատասխան հայտարարեցին, որ Ռուսաստանին արդեն իսկ հրավեր են ուղարկել և չեն կարող հետ կանչել։