ՌԴ ԶՈւ-ն դուրս է բերել կայազորը Զմեինի կղզուց․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Այս որոշումը թույլ չի տա, որ Կիևը շահարկի սպասվող պարենային ճգնաժամի թեման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն դուրս է բերել կայազորը Զմեինի կղզուց, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ՄԱԿ-ի՝ Ուկրաինայի տարածքից գյուղմթերքի արտահանման հումանիտար միջանցք կազմակերպելու ջանքերը: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հունիսի 30-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը որպես բարի կամքի դրսևորում ավարտեցին Զմեինի կղզում դրված խնդիրների կատարումը և դուրս բերեցին այնտեղ գտնվող կայազորը»,- ասել են գերատեսչությունում։

Ըստ ՊՆ-ի` այդ որոշումը թույլ չի տա, որ Կիևը շահարկի սպասվող պարենային ճգնաժամի թեման՝ պատճառաբանելով Ռուսաստանի կողմից Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածի համապարփակ վերահսկողության հետևանքով հացահատիկի արտահանման անհնարինությունը:
Հիմա պետք է քայլ անի ուկրաինական կողմը, որը մինչ այժմ չի ականազերծում Սև ծովի ափերը` ներառյալ նավահանգիստների ջրատարածքները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 127-րդ օրը։
Ուկրաինան սադրանք է նախապատրաստում ՌԴ ԶՈւ-ին քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրելու համար