Քիմ Քարդաշյանը «ստիպված» խոստովանել է՝ ում է ամենաշատը սիրում իր քույրերից

Քիմ Քարդաշյան. Արխիվային լուսանկար
Մեգաաստղը, սակայն, գաղտնի է պահել իր սիրեցյալ Փիթ Դեվիդսենի հետ անցկացրած լավագույն օրվա մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik․ Ամերիկյան հայազգի մեգաաստղ Քիմ Քարդաշյանը Today հաղորդման ժամանակ «ստիպված» խոստովանել է՝ ում է ամենաշատը սիրում իր չորս քույրերից։
Հաղորդավարները խաղ են կազմակերպել Քիմի հետ՝ նա պետք է կա՛մ պատասխանի ռիսկային հարցի, կամ ալկոհոլ խմի։ Հարցին, թե ո՞ր երեք ընկերուհիներին նա կվերցներ իր հետ ճամփորդության, Քիմը տվել է երկու ընկերուհիների և հարազատ քրոջ՝ Քլոե Քարդաշյանի անունը։ Հաղորդավարների հարցին՝ այսինքն մյուս քույրերին չէ՞ր վերցնի, Քիմը պատասխանել է՝ ոչ։
«Քլոեն իմ ամենասիրած քույրն է։ Այս պահին։ Նա անգամ իմ «չաթում» այդպես է գրանցված»,- ասել է Քիմը։
Քարդաշյանը նաև խոստովանել է, որ մյուս քրոջ՝ Քորթնիի և երաժիշտ Թրեվիս Բեքերի հարսանիքին ամենաակտիվը ինքը՝ Քիմն է պարել։ Մեգաաստղը, սակայն, գաղտնի է պահել իր սիրեցյալ Փիթ Դեվիդսենի հետ անցկացրած լավագույն օրվա մանրամասները։