Փաշինյանն ընդունել է Իսրայելի դեսպանին. Լիոնը խոստացել է խորացնել երկկողմ կապերը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում Իսրայելի նորանշանակ դեսպանին
Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ): Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:
Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:
Նշենք, որ Լիոնը իր հավատարմագրերը Վահագն Խաչատուրյանին է հանձնել երեկ` հունիսի 28-ին։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում Իսրայելի նորանշանակ դեսպանին