Մոսկվան կսպասի ԵՀ-ի որոշմանը ռուսական ապրանքների տարանցման վերաբերյալ. Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Ըստ Եվրահանձնաժողովի աղբյուրի՝ ԵՀ-ն սերտ կապի մեջ է Լիտվայի իշխանությունների հետ Կալինինգրադ ապրանքների տարանցման հարցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռուսաստանը կսպասի ռուսական ապրանքների տարանցման վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշմանը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կսպասենք հայտարարությանը: Եվրահանձնաժողովը քաջատեղյակ է մեր բոլոր մտահոգություններին, ուստի մենք կսպասենք»,- ասել է Պեսկովը:
Եվրահանձնաժողովի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ԵՀ-ն սերտ կապի մեջ է Լիտվայի իշխանությունների հետ Կալինինգրադ ապրանքների տարանցման հարցով և լրացուցիչ հանձնարարականներ կտա իրավիճակի զարգացման համար։
Հիշեցնենք, որ Լիտվայի երկաթուղին ծանուցել է Կալինինգրադի երկաթուղուն ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցման դադարեցման մասին։ Տարածաշրջանի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտնել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը կհաղթահարի Լիտվայով տարանցման սահմանափակման պատճառով առաջացած բեռնափոխադրումների աճը։ Լիտվայի տարածքով նավթամթերքների փոխադրումները Կալինինգրադի մարզ շարունակվում են, դրանց տարանցումը չի սահմանափակվի մինչև օգոստոսի 10-ը։