Լևոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի ցանկում

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր հորիզոնականում Գաբրիել Սարգսյանն է՝ 37-րդը։
Sputnik
ԵՐԵՎԱն, 30 հունիսի - Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Լավագույն տասնյակում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2864), չինացի Դին Լիրենը (2806), Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (2793), ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2783), Լևոն Արոնյանը (2775), Ուեսլի Սոն (2773), ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2766), հունգարացի Ռիչարդ Ռապորտը (2764), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2760), հոլանդացի Անիշ Գիրին (2760)։
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը (2698) 37-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2672) 73-րդն է, Շանթ Սարգսյանը (2661) 87-րդն է։