Կիևը խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Սիրիա
Ուկրաինան որոշել է պահպանել հյուպատոսական հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշման։
«Հյուպատոսական հարաբերությունները չեն խզվում` 1963 թվականի Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածին համապատասխան», - ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Սիրիան հունիսի 29-ին հայտարարեց, որ որոշել է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 127-րդ օրը։
Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել. անմիջական ցուցում է տվել Վլադիմիր Պուտինը