Ջոնսոնը մի շարք հայտարարություններ է անում` լավ–վատ, երբեմն էլ` սարսափելի. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունները չեն ազդի G20–ին մասնակցելու որոշման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մի շարք հայտարարություններ է անում, որոնց մի մասի բովանդակությունը սարսափելի է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս տեսակետը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտեք, որ պարոն Ջոնսոնը մի շարք արտահայտություններ և հայտարարություններ է թույլ տալիս` իրենց բովանդակությամբ հաջող, ոչ այնքան հաջող, բոլորովին անհաջող և սարսափելի», – ասել է Պեսկովը` մեկնաբանելով G20 գագաթնաժողովը բոյկոտելու Ջոնսոնի կոչն ու այն հայտարարությունը, որ ինքը կապշի, եթե Պուտինն անձամբ ժամանի։
Պեսկովը շեշտել է, որ նման հայտարարությունները չեն ազդի Կրեմլի որոշման վրա։
Մեծ Բրիտանիայի վարչապետը կասկածում է, որ Ռուսաստանի հետ պատերազմ կլինի
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը G20–ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյից։ Միաժամանակ նա ասել էր, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, թե ինչ մակարդակով ՌԴ–ն կմասնակցի գագաթնաժողովին։
«Մեծ յոթնյակը» վախեցավ բոյկոտել Պուտինին