ՀՀ կառավարությունը չեղարկեց COVID-19–ով պայմանավորված ևս մեկ սահմանափակում

Մի շարք երկրների հետ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացումը, կառավարության գնահատմամբ, կնպաստի այդ երկրների հետ հարաբերությունների ակտիվացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի ու Վիետնամի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կստանան Հայաստանի սահմանային անցակետերում։
Նոր կարգավորումը սահմանվեց ՀՀ կառավարության որոշմամբ, քանի որ գործադիր մարմնի համոզմամբ, COVID-19 համավարակային իրավիճակի մեղմացման համապատկերում նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։
Սահմանափակումը կիրառվել էր 2020թ-ի օգոստոսի 14-ից` օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով։
Մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացումը, կառավարության գնահատմամբ, կնպաստի այդ երկրների հետ հարաբերությունների ակտիվացմանը, զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։
Հայաստանը Էկվադորի համար չեղարկում է վիզայի ռեժիմը