ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Մալթայում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 78։66 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի հավաքականի նկատմամբ։
Մինչ այդ Հայաստանի թիմն առաջին տուրում 100։63 հաշվով պարտության էր մատնել Ջիբրալթարի հավաքականին։
Հայաստանը B խմբում գրավեց առաջին տեղը և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որը տեղի կունենա հուլիսի 2-ին։ Մրցակիցը հայտնի կդառնա A խմբի երկրորդ տեղը և B խմբի երրորդ տեղը գրաված թիմերի պայքարում։ A խմբում ընդգրկված են Անդորրայի, Մալթայի և Ադրբեջանի հավաքականները։