Հանդիպել են Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ փոխարտգործնախարարը

Վաղարշակ Հարությունյան
ՌԴ–ում Հայաստանի դեսպանն ու ՌԴ արտգործնախարարի տեղակալը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հանդիպել են և հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր քննարկել։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության կայքում։
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև փոխգործակցությանը եվրասիական տարածքում։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Յուրի Վորոբյովի հետ