ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` հունիսի 30-ին` ժամը 01։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ կանխել են ՌԴ քաղաքացի Ռ․ Ն․-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը։ Տեղում աջակցություն է ցուցաբերել հոգեբանը։