ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին արձանագրությունը ներկայացվել է Պետդումային

Պետդումայի շենքը. Արխիվային լուսանկար
Արձանագրության վավերացման հարցը քննարկվել է Ռուսաստանի կառավարության նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը այսօր Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ժամանակավոր համաձայնագրի (2018 թվականի մայիսի 17-ին) արձանագրությունը, որը տանում է դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծում։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային բազայում։
Արձանագրության բացատրական գրության մեջ հստակեցվում է, որ ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին: Այն ներմուծման արտոնյալ ռեժիմ է նախատեսում ապրանքների սահմանափակ ցանկի համար։
Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 27-ին, ուստի «2022 թվականի մարտի 14-ին Իրանի հետ առևտրի արտոնյալ ռեժիմի դադարեցումից խուսափելու համար Թեհրան քաղաքում արձանագրություն ստորագրվեց ժամանակավոր համաձայնագրի գործողության ժամկետը երեք տարով կամ մինչև նոր ԱԱԳ-ի ուժի մեջ մտնելը երկարաձգելու մասին»:
Համաձայնագիրը ԵՄ-ի և միության անդամ պետությունների և Իրանի միջև առևտրի հիմնական կանոններ է ձևավորում, որոնք մոտ են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին, խոսքն այդ թվում նաև պաշտպանական միջոցների և մաքսային վարչարարության կիրառման մասին է:
Արձանագրության վավերացման հարցը եղել է Ռուսաստանի կառավարության նիստի օրակարգում։