ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik․ Բելառուսը որոշում է ընդունել հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը Լեհաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմ մտցնելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բելառուսի պետական սահմանային կոմիտեին։
«Բարի բարիդրացիական հարաբերությունները պահպանելու նպատակով պետության ղեկավարը որոշել է Լեհաստանի քաղաքացիների համար ներդնել ժամանակավոր առանց վիզայի մուտքի ընթացակարգ: Նորամուծությունը կգործի հուլիսի 1-ի ժամը 00:00-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասվում է գերատեսչության Telegram-ալիքում։
Ինչպես պարզաբանվում է հաղորդագրության մեջ, քաղաքացիների համար հնարավոր կլինի առանց վիզայի սահմանը հատել բելառուսա-լեհական սահմանի անցակետերում։ Նաև Լեհաստանի քաղաքացիներին թույլ կտան սահմանային գոտի այցելել առանց անցագրի։ Անցակետով Բելառուս մուտք գործելիս բավական է սահմանապահին բանավոր տեղեկացնել սահմանային գոտի այցելելու մտադրության մասին՝ նշելով բնակավայրերը և այցելության նպատակը։