Բայդենը «հուզվել» է ՆԱՏՕ–ի ընդլայնումից և Շվեդիան շփոթել Շվեյցարիայի հետ

Ջո Բայդեն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Շվեդիան շփոթել է Շվեյցարիայի հետ, երբ խոսել է ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին։
Նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում խոսել է Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցների մասին։
«Շվեյցարիայի ղեկավարը։ Շվեյցարիայի, Աստված իմ, ես հուզված եմ ՆԱՏՕ-ի ընդլայնումից... Շվեդիայի», - ինքն իրեն ուղղել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը Իսպանիայի թագավորի մոտ ընդունելության ժամանակ խախտել է արարողակարգը
Նշենք, որ Բայդենը հաճախ է «հուզվում»։ Այսպես` Աֆղանստանի իրադրության վերաբերյալ ճեպազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները մշտական կապի մեջ են եղել Քաբուլում «Թալիբանի» ղեկավարության (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված է), ինչպես նաև Կատարի մայրաքաղաք «Դահոյում» գտնվող պատվիրակության հետ: Ավելի ուշ Սպիտակ տանը հստակեցրել էին, որ նախագահը նկատի է ունեցել Դոհան։ Ելույթներից մեկում նա շփոթել էր Լիբիան և Սիրիան, մյուսում՝ Իրաքը և Իրանը, երրորդում՝ Բարաք Օբամային և Դոնալդ Թրամփին։
Հանդիպումը մեկ ժամից ավել է տևել. ի՞նչ են քննարկել Բայդենն ու Էրդողանը