Զելենսկու գրասենյակից վստահեցրել են, որ տարածքները կվերադարձնեն ռազմական ճանապարհով

Միխայիլ Պոդոլյակ
Միխայիլ Պոդոլյակի խոսքով` տարածքները վերադարձնելու համար անհրաժեշտ է միայն կոնկրետ ծանր տեխնիկայի կոնկրետ քանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ուկրաինան ռազմական ճանապարհով կվերադարձնի իր տարածքները, դրա համար անհրաժեշտ քանակությամբ ծանր սպառազինություն է հարկավոր։ Այս հայտարարությունն արել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սպիտակ տան պաշտոնյաներն ավելի ու ավելի շատ են կասկածում, որ Ուկրաինային կհաջողվի իր վերահսկողության տակ վերադարձնել ռուսական ռազմական գործողության ընթացքում կորցրած տարածքները:
«Ուկրաինան ռազմական ճանապարհով կվերադարձնի ժամանակավորապես օկուպացված տարածքները։ Սա ոչ թե «հանգստացնող մանտրա» է, քաղաքական կարգախոս, այլ մաքուր մաթեմատիկա ու ռազմական հաշվարկ։ Դրա համար անհրաժեշտ է միայն կոնկրետ ծանր տեխնիկայի կոնկրետ քանակ՝ սպառազինությունների պարիտետ ձևավորելու համար», – գրել է Պոդոլակը Telegram-ալիքում:
Ավելի վաղ Կանադայի խորհրդարանի պատգամավոր Իվան Բեյքերը հաստատել էր, որ Արևմուտքի երկրները սկսել են հոգնել Ուկրաինայից, և դա արտահայտվում է տարածքների մի մասը զիջելու կոչերով: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ նշել է, որ Աֆրիկայի, Ասիայի ու արաբական երկրների որոշ պաշտոնյաներ առաջարկել են Կիևին դադարեցնել դիմադրությունը:
ՆԱՏՕ–ի առաջնորդները համաձայնեցրել են Կիևին տրամադրվող համալիր օգնության փաթեթը
Միաժամանակ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկուն ասել են, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն ռազմական ճանապարհով: Մասնավորապես Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններ վարելու հնարավորություն են ունեցել:
«Շատ կարևոր է շարունակել խոսել նրա հետ՝ ընդգծելով, որ պատերազմը կարելիէ հաղթել միայն մարտի դաշտում, ու մենք պետք է շարունակենք աջակցել նախագահ Զելենսկուն և Ուկրաինայի բնակչությանը, որպեսզի նրանք հաղթեն մարտի դաշտում»,– ընդգծել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 126-րդ օրը։
Ուկրաինան սադրանք է նախապատրաստում ՌԴ ԶՈւ-ին քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրելու համար