Սիրիան որոշել է ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը

Դամասկոս
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Սիրիան որոշել է ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:
Հունիսի կեսերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ կարգադրել է սկսել համապատասխան ընթացակարգը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 126-րդ օրը։