ՌԴ-ն պարտքի տակ չի մնա. Ռյաբկովը՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման մասին

Սերգեյ Ռյաբկով
Սերգեյ Ռյաբկովն ընդգծել է, որ սեփական անվտանգությունն ապահովելու համար Ռուսաստանը բավարար ռեսուրսներ ու հնարավորություններ ունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրոպայում ռազմական ներկայությունն ավելացնելու ամերիկյան որոշումը չի վախեցնի Ռուսաստանին։ Լրագրողների հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կարծում եմ, որ նրանք, ովքեր նման որոշումներ են առաջարկում, պատրանքներ ունեն, թե Ռուսաստանին կհաջողվի վախեցնել, ինչ-որ կերպ զսպել։ Դա նրանց չի հաջողվի, և այդ ջանքերով իրենց ուզածին չեն հասնի», - ասել է պաշտոնյան։
Կիևին ԱՄՆ-ի կողմից զինելը մեծացնում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի անմիջական բախման վտանգը. Ռյաբկով
Ռյաբկովի խոսքով՝ եվրոպական մի շարք երկրներում ամերիկյան լրացուցիչ զորակազմի հայտնվելը չի ամրապնդի նրանց անվտանգությունը:
«Ռիսկերը կավելանան։ Մենք, ինչպես ասում են, պարտքի տակ չենք մնա, հնարավորություններ և ռեսուրսներ ունենք։ Անվտանգությունը 100 տոկոսով երաշխավորված կլինի», - ավելացրել է Ռյաբկովը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում են հինգերորդ բանակային կորպուսի մշտական շտաբ ստեղծել Լեհաստանում։ Նրա խոսքով` Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն մտադիր են ամրապնդել իրենց ուժերը ամբողջ արևելյան թևում:
ՆԱՏՕ-ի երկրներն իրենց պաշտպանական ինքնիշխանության մի մասը ԱՄՆ-ին են տալիս. Ռյաբկով