ՆԱՏՕ-ի երկրներն իրենց պաշտպանական ինքնիշխանության մի մասը ԱՄՆ-ին են տալիս. Ռյաբկով

Սերգեյ Ռյաբկով
Ռյաբկովի խոսքով՝ եվրատլանտյան համերաշխության մասին հայտարարությունները քողարկում են Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի ագրեսիվ մտադրությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Ֆինլանդիան և Շվեդիան, ըստ էության, իրենց պաշտպանական ինքնիշխանության մի մասը տալիս են ԱՄՆ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ես մեծ կասկածներ ունեմ, թե որքանով է առաջիկա ժամանակահատվածը հանգիստ լինելու մեր հյուսիսեվրոպական հարևանների համար։ Վերջիվերջո, նրանք իրենց արտաքին և պաշտպանական ինքնիշխանության մի մասը տալիս են Վաշինգտոնին, ՆԱՏՕ-ի մյուս` այսպես կոչված ավագ գործընկերներին», - ասել է նա։
Էրդողանի հաղթանակը․ ի՞նչ գնով են Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու
Ռյաբկովն ընդգծել է, որ Մոսկվայում ցավում են եվրատլանտյան համերաշխության մասին խոսակցությունների համար, որոնցով քողարկվում են դաշինքի ագրեսիվ մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ:
ԱՄՆ-ն Գերմանիայում և Իտալիայում ուժեղացնում է ՀՕՊ ուժերը. Բայդեն