Կուրսկի մոտակայքում ուկրաինական «Տու–141» ԱԹՍ է խոցվել. նահանգապետ

Կուրսկի մոտակայքում ուկրաինական «Տու–141» ԱԹՍ է խոցվել
Ռոման Ստարովոյտը նշել է, որ տեղում զինծառայողներ և քննիչներ են աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կուրսկի մոտակայքում նախօրեին ուկրաինական Տու–141 է խոցվել, որը արտադրվել է դեռևս խորհրդային տարիներին։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
Նա նշել է, որ ԱԹՍ-ն խոցվել է Կուրսկից դեպի արևելք ընկած տարածքում, նախնական տվյալներով տուժածներ ու փլուզումներ չկան։
Կուրսկի մոտակայքում ուկրաինական «Տու–141» ԱԹՍ է խոցվել
«Հրապարակում եմ մեր խոցած ԱԹՍ–ի լուսանկարները։ Մեր օդային տարածք է մտել «Տու-141»–ը, որը դեռևս խորհրդային տարիներին է արտադրվել։ Տեղում աշխատում է քննչական կոմիտեն»,– գրել է Ստարովոյտը։
Կուրսի սահմանամերձ գյուղերը բազմիցս գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի կողմից։ Մարզում ահաբեկչական վտանգի բարձր մակարդակ է սահմանվել։