Խոշոր հրդեհ Փարիզում․ 13 տուժած կա

Հրշեջների տվյալներով՝ տուժածներից երկուսի վնասվածքները ծանր են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Փարիզի 16-րդ շրջանի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, բայց 13 մարդ տուժել է։ Տեղեկությունը հայտնում է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը։
Նշվում է, որ հրդեհից տուժած քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է։
Հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում, փրկարարները ստիպված են եղել մարդկանց տարհանել՝ օգտագործելով սանդուղքներ։
Կրակի մարմանը ներգրավվել է 100 հրշեջ։ Հրդեհի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։
Սարսափելի հրդեհի հետևանքները. Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզման վտանգ կա