Հանդիպումը մեկ ժամից ավել է տևել. ի՞նչ են քննարկել Բայդենն ու Էրդողանը

ԱՄՆ–ի և Թուրքիայի առաջնորդների երկկողմ բանակցությունները կայացան Մադրիդում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել է Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ–ի կողմից նախատեսվող գործողությունները։ Այս մասին հայտնում է NTV թուրքական հեռուստաալիքը։
ԱՄՆ–ի և Թուրքիայի առաջնորդների երկկողմ բանակցությունները կայացել են Մադրիդում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։
«Հանդիպումը տևել է 1 ժամ 10 րոպե։ Քննարկման թեմաներից էին ամերիկյան F-16–ի մատակարարումները, Հունաստանի քաղաքականությունն ու Թուրքիայի ԶՈւ–ի ծրագրվող գործողությունների համատեքստում Սիրիայում`Թուրքիայի հետ սահմանին, Քրդստանի աշխատավորական կուսակցության (արգելված է Թուրքիայում) գործողությունները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնում էին, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայի իրավիճակին, ինչպես նաև ՆԱՏՕ–ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանն առնչվող հարցեր։
Բայդենն ու Էրդողանը բանակցել են Մադրիդում
Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանից դաշինքին սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը հավանություն տալու համար։