ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները, հայտնում են ՀՖՖ-ից:
Հավաքելով 58 միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մրցաշրջանը «Փյունիկում» անցկացրած, իսկ ներկայումս «Արարատ-Արմենիա» տեղափոխված հարձակվող Ուգո Ֆիրմինուն
56 միավորով երկրորդ հորիզոնականում է մրցաշրջանը «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած հարձակվող Սերժ Դեբլեն:
28 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը: